Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Չուլանացումը» ՅՈՒՆԵՍԿՕ-յով կտրեմ

«Չուլանացումը» ՅՈՒՆԵՍԿՕ-յով կտրեմ
29.05.2025 | 15:25

Սա նրանից հին է:

10-րդ դարի հոյակերտ կառույցը՝ Սանահինը, հին է Հաղպատից:

Ճարտարապետական երկու գլխգործոցն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են:

Նույն՝ աշխարհի ժառանգություն համարվող ցանկում են նաև Զվարթնոցը, Միածնաէջ տաճարն ու հարակից հուշարձանները՝ Գայանե, Հռիփսիմե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Գեղարդի վանքը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հ.Գ.

Եթե ինչ-որ մեկը միջնադարյան անձեռակերտ գանձերը համարում է «չուլան», կարծում եմ՝ կրթվելու կարիք ունի:

Դիտվել է՝ 2737

Մեկնաբանություններ